Դավիթաշենում վերելակ չի ընկել, այլ մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ. Մամուլի խոսնակ
Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Պատճառը ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։
Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,-նշել է նա: