«Եթե պիտի տուգանվեմ հանրությանը հետագա վտանգներից զերծ պահելու համար, պատրաստ եմ վճարել այդ գումարը». Գարդասիլի վերաբերյալ տեղակատվություն տարածելու համար ՀԱԱԽ նախագահի դեմ վարչական վարույթ է հարուցվել
Երեկ՝ հուլիսի 10-ին ժամը 12:00-ին կայացավ ՀԱԱԽ նախագահ Գևորգ Գրիգորյանի և
նույն կոլաիցիայի փաստաբան Պավլիկ Փոլադյանի մամուլի ասուլիսը:
ՄՊՎ պատավաստանյութի (գարդասիլ) վերաբերյալ տեղակատվություն տարածելու համար ՀԱԱԽ (Հայկական առողջապահական ազգային խորհուրդ) նախագահ Գևորգ Գրիգորյանի դեմ վարչական վարույթ է հարուցվել: Այն հարուցվել է քաղաքացի Ալինա Նիկողոսյանի դիմումի հիման վրա, ով հանդիսանում է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար: Գևորգ Գրիգորյանը մեղադրվում է «Գարդասիլ» պատվաստանութի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու մեջ: ՀԱԱԽ նախագահը ասում է, որ պատրաստ է վճարել տուգանքը, եթե օրենք է խախտել: Չի բողոքարկելու տեսչական մարմնի որոշումը, սակայն գտնում է, որ օրեքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Այդ դեպքում առջարկում է, որ պատվասանյութը գովազդելու համար պատասխանատվության ենթարկվեն նաև առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներ ևս: Գրգորյանը կարծում է, որ տրամադրել է միայն համակողմանի ինֆորմացիա:
«Մարդիկ պետք է իմանան ինչի դեմ են պատվաստվում և ինչ դրական կամ բացասական ազդեցություն և հետևանքներ ունի պատվաստանյութը: Եթե նախարարությունը ինքն պատասխանատվությունը վերցներ իր վրա և պատշաճ տեղեկացներ քաղաքացիներին, ապա այդ գործընթացը կոալիցիան չէր սկսի: Եթե պիտի տուգանվեմ համակողմանի ինֆորմացի տարածելու և հանրությանը հետագա վտանգներից զերծ պահելու համար, ապա պատրաստ եմ վճարել այդ գումարը»:
ՀԱԱԽ փաստաբան Պավլիկ Փոլադյանն էլ կետ առ կետ ուսումնասիրել էր գովազդի մասին օրենքը: Վստահ է խորհուրդը որևէ կատ չի խախտել: Պատշաճ տեղեկատվություն չի տրամադրվել, իսկ առողջապահությամբ անհանգստացող բժիշկները լռել չէին կարող: Տեսչական մարմին ուղարկված բողոքը գոնե իր համար անհեթեթ էր:
ՀԱԱԽ-ի հանրային կապերի պատասխանատուն Աննա Ավետիսյանի կարծքով նախարարության նմանօրինակ գործելաոճը միտված է հանրության ձայնը լռեցնելուն: Կարծում է չափազանց բաց և թափանցիկ են աշխատում և այդ է պատճառը, որ կոլաիցիային չեն ներում: