Տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա է տրվելու․ նախագիծ կառավարության օրակարգից
Կառավարության վաղվա՝ հուլիսի 11-ի նիստի օրակարգում մի չզեկուցվող նախագիծ է ընդգրված, ըստ որի՝ 91 ծառայողական մեքենա է տրվելու Կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին։
Ծառայողական մեքենաների այս թիվը բաշխվել է հետեւյալ տեսչական մարմինների միջև․
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 31 ծառայողական ավտոմեքենա,
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 10 ծառայողական ավտոմեքենա,
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 30 ծառայողական ավտոմեքենա,
Կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 14 ծառայողական ավտոմեքենա: