Սասունիկ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
Հուլիսի 10-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի
մարզի Սասունիկ գյուղի վերջնամասում այրվում է խոտածածք տարածք:
Այս մասին տեղեկացնում են Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական
հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել` 14:45-ին:
Այրվել է մոտ 12 հա խոտածածույթ և մոտ 18 հա խաղողի այգի` մասնակի: