Դոնալդ Տուսկն այցելել է Սևանավանք
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելել է Սեւանավանք։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
ԵԽ նախագահին դիմավորել է Սեւանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրել է վանքի հիմնադրման եւ գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց է կատարել վանքի տարածքով:
Սեւանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս եւ շրջայց է կատարելու 9֊17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։
Առանց փողկապի այս այցը Եվրոպական խորհրդի նախագահի՝ Հայաստան այցելության մշակութային մասն է: Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շրջել Երեւանի Հյուսիսային պողոտայում, եղել Եվրոպայի հրապարակում: