Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել որդու հետ. փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահին դեռեւս արգելում են տեսակցել որդու հետ։ Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ փաստաբանների այցելությունների հետ կապված խնդիրներ չեն եղել, բայց եղել է խնդիր՝ կապված նրա ընտանիքի անդամների տեսակցությունների հետ։ «Խնդիրրը դեռեւս կա։ Բոլորին չէ, որ թույլ են տալիս տեսնվել։ Որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ»,- նշել է փաստաբանը։
Սակայն ավելի մանրամասն խոսել այս թեմայի մասին Հայկ Ալումյանը հրաժարվեց՝ դա բացատրելով նրանով, որ մամուլի հետ հանդիպման թեման այլ է։