Քոչարյանի աջակիցներին ազատ են արձակել
Թումանյան փողոցից բերման ենթարկված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին սկսել են բաց թողնել։
Ոստիկանության կենտրոնականի բաժնից քիչ առաջ դուրս եկան բերման ենթարկվածներից երկուսը։
«Հերթով բաց են թողում»,– լրագրողներին ասաց նրանցից մեկը։ Լրագրողները հետաքրքրվեցին ոստիկանության գործողություններից, որին ի պատասխան՝ նա ասաց. «Որեւէ պահանջ չեն հնչեցրել, վարչական իրավախախտում ներկայացրեցին, որը չենք ընդունում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների միջեւ Թումանյան փողոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերվել 6 քաղաքացի։