Չինաստանում տարհանել են 77 հազար մարդ հորդառատ անձրևների պատճառով
77 հազար մարդ է տարհանվել Չինաստանում հորդառատ անձրեւների պատճառով, տեղեկացնում է People's Daily թերթը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Ինչպես տեղեկացվում է, խոսքը Չժեցզյան, Ցզյանսի, Հունան, Սիչուան, Գույչժոու նահանգների, ինչպես նաեւ Չունցին քաղաքի եւ Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի մասին է։ Անձրեւները խափանել են մոտ 1,6 մլն բնակիչների բնականոն կյանքը, 77 հազար մարդ տարհանվել է։ Բացի այդ, ավելի քան 1,6 հազար շինություն փլուզվել է, եւ եւս 7,9 հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Տնտեսական վնասը գնահատվում է 2,69 մլրդ յուան (մոտ 390,66 մլն դոլար)։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ չորեքշաբթի Գույչժուո, Գուանսի, Հունան, Ցզյանսի, Չժեցզյան եւ Ֆուցզյան նահանգներում հորդառատ անձրեւները կշարունակվեն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։