Երջանիկ ընտանեկան կյանքի գրավականը բարությունն է և ոչ թե զույգերի համատեղելիությունը. գիտնականներ
Երջանիկ ընտանեկան կյանքի գրավականը բարությունն է եւ ոչ թե զույգերի համատեղելիությունը՝ պնդում են Միչիգանի պետական համալսարանի գիտնականները:
Նրանց կարծիքով՝ նույնիսկ լիարժեք անհամատեղելիության դեպքում զույգերը երջանիկ կլինեն, եթե բարի լինեն:
Գիտնականներն իրենց կարծիքը հիմնավորել են անցկացված հետազոտությամբ, որին մասնակցել է 2,5 հազար ընտանեկան զույգ առնվազն 20 տարի համատեղ ամուսնական կյանքի ստաժով:
Պարզվել է, որ հենց բարիությունն է ընտանեկան կյանքի գրավականը: Հակառակ պատկերն է, երբ զույգերը տարբերվում են նյարդային եւ էքստրավերտ բնավորությամբ:
Հետազոտոթյան հեղինակ Բիլլ Չոպիկը նշում է, որ կյանքի ուղեկցին որոնելիս պետք չէ ուղղորդվել համատեղելի հատկանիշների առկայությամբ, այլ ճիշտ հակառակը:
Ինչպես գրում է Actualnews-ը, պետք չէ նաեւ վստահել ծանոթության կայքերին, որոնք վերջին շրջանում պոպուլյար են դարձել: