Աբովյան քաղաքում բնակարան է այրվել․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին: