Մալաթիայի ոստիկանների երեք թմրամոլի են բերման ենթարկել. Նրանք նույն փողոցից են
Հուլիսի 8-ին, ժամը 21.15-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Անդրանիկի փողոցից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ երեք տղամարդու:
Ոստիկանությունի հայտնում են, որ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի փոշենման զանգված, երկրորդի մոտ՝ «Մեթադոն» գրառմամբ մեկուկես դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: