Ավտոդողերի նորոգման կետի աշխատակիցը աշխատավայրից անիվներ էր գողացել
Հուլիսի 4-ին Արամ Խաչատրյան փողոցում գտնվող ավտոդողերի վերանորոգման կետի աշխատակիցը աշխատավայրից գողացել էր անիվ քանդելու էլեկտրական գործիք եւ չորս անիվ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է աշխատակցի ինքնությունը, բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ա. Բաբաջանյան փողոցի 32-ամյա բնակիչը հուլիսի 8-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: