Կարծես պատերազմական գոտում լինենք. լուսանկարներ «Արագած» գիտական կենտրոնից
Չէ, սա ոչ աղետի գոտում է, ոչ էլ՝ Արցախում, այլ ՝ Օրգովում գտնվող Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Արագած գիտական կենտրոնի ներսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ՆՌԱՆԵ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի ղեկավար Անահիտ Կորյունը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել:
«Էնպիսի տպավորություն է՝ կարծես պատերազմական գոտում լինենք: Տեսնե՞ս ՝ ովքեր են այս ամենի հեղինակները:
Իսկ հիմա փոքրիկ տեղեկություն աստղադիտակի վերաբերյալ: Ես ՝ինքս, Հերունու աստղադիտակի մասին դեռեւս 4 տարի առաջ եմ իմացել եւ վերջապես հնարավորություն ընձեռվեց այն մոտիկից տեսնել:
Իսկ գիտնականը՝ Պարիս Հերունին, այն կառուցելու թույլտվությունը ստանալու համար 17 տարի պայքար է մղել, քանի որ Կենտկոմը հեռադիտակը ցանկանում էր Ղրիմում կառուցել: Հերունու աստղադիտակի կառուցումը 1980 թ. է սկսվել, շահագործման է հանձնվել 1987 թ.: Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ գիտական կենտրոնն աշխատել է մինչեւ 2000-ական թթ, որից հետո ֆինանսների բացակայության պատճառով դադարեցրել է գործունեությունը:Եվ հիմա գիտական կենտրոնն այնպիսին է, ինչպիսին տեսնում եք լուսանկարներում»,-գրել է նա: