Արջն ավտոմեքենա է «փախցրել»
Կոլորադոյի ոստիկանությունը հայտնել է, որ արջն Subaru ավտոմեքենա է «փախցրել», հաղորդում է Motor-ը:
Արջը՝ մտնելով ավտոմեքենայի մեջ, սկսել է միջոցներ փնտրել դուրս գալու համար: Արդյունքում նա փոխանցման տուփը չեզոք ռեժիմի վրա է դրել, եւ մեքենան 30 մետր ընթացել է, որից հետո բախվել ծառին: Հարվածն ուժեղ է եղել, եւ դեռները բացվել են:
Ոստիկանությունը հիշեցնում է դռները փակելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ հորդորում ավտոմեքենայի մեջ չթողնել ուտելիք, որը կարող է գրավել վայրի կենդանիներին: