Բերդ քաղաքում վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխա
Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12:50-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 10-ամյա Ն. Ա.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: