Արարատի մարզում ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալը» կողաշրջվել է. կա տուժած
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Սեւակավան գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի եւ վիրավորի ինքնությունը: Վթարի հետեւանքով 1 հոգի թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: