Վրաստանում ողբերգական վթարից երեք տուժած արդեն Հայաստանի բժշկական կենտրոններում են. նախարարություն
Վրաստանում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից շտապօգնության ծառայության մեքենայով Հայաստան են տեղափոխվել արդեն իսկ 3 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր:
Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով Shamshyan.com-ին, հաղորել էր, որ Ողբերգական ավտովթար Վրաստանում. հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ, 5 վիրավոր:
Հաղորդել էինք նաև, որ Վրաստանում ավտովթարից տուժած բոլոր հինգ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան:
Ֆելիքս Ցոլակյանն էլ Վրաստանում ողբերգական վթարի մասին ասել էր, թե սխալը վարորդից է գալիս. անզգույշ ու անտարբեր վարքագիծ է դրսևորել: