Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու... Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեց... Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանո... Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և... Եգիպտոսում անցկացված ծրագրավորման ոլորտի հեղի... Լիահույս եմ, որ հայ-սիրիական հարաբերություննե... 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բ... 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հ... Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը ... Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը քնն... Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղ... Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» նախաձ... Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպք... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի... Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «C... Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգայ... Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչե... Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին Տասնյակ հասցեներում լույս չի լինի Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կ... Գողացված մեքենան հայտնաբերվել է

Հորը դիտավորյալ սպանել է որդին. նոր հանգամանքներ՝ 25 տարվա վաղեմության սպանության գործով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եւ քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանելու եւ գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են եւ արդյունքում վերջինս ենթարկվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման:


Ներկայացված հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Է.Պ.-ն վերահաստատել է հայտնած տեղեկությունը՝ հավելելով, որ այդ մասին իրեն պատմել են նաեւ դեպքին ականատես կոնկրետ անձինք, իսկ հետագայում Հ. Գ.-ի հորեղբայրը՝ Մ. Գ.-ն, եկել է իրենց տուն եւ ահաբեկել իր պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք ընտանիքով հեռացել են Հայաստանից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ստորագրությամբ 1993թ. մարտի 13-ի ամսաթվով տեղեկանք է տրվել առ այն, որ Մ. Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018թ. օգոստոսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի «Տոչ պրիբոր» գործարանի տնօրեն Մ.Պ.-ն 3 անձանց հետ 1994թ. ապրիլի 16-ին գնացել են Ակնալիճ գյուղի լճի տարածքում գտնվող ռեստորան: Ճաշելուց հետո ռեստորանի բակում նրանց մոտեցել են մի քանի անձինք, որոնց թվում՝ նաեւ Հ. Գ.-ն: Տեղի է ունեցել վիճաբանություն եւ քաշքշոց, որի ընթացքում Հ. Գ.-ն հանել է ատրճանակը, օդ կրակել, այնուհետեւ կրակել Մհեր Պողոսյանի ուղղությամբ եւ արագ հեռացել դեպքի վայրից: Մ. Պ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի առթիվ 1994թ. ապրիլի 17-ին քրեական գործ է հարուցվել 1961թ. ընդունված քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ կետով, եւ սկզբնական փուլում Հ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի 2-րդ եւ 6-րդ կետերով՝ չնչին շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու համար: Սակայն 1994թ. ապրիլի 26-ին որոշում է կայացվել Հ.Գ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, եւ 1994թ. դեկտեմբերի 19-ին Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավճռով նա մեղավոր է ճանաչվել 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մ. Պ.-ին մահ պատճառելու համար եւ դատապարվել 1 տարի ժամկետով ազատազրկման:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունից առգրավվել է Մ. Պ.-ի արխիվային գործը, որի զննությամբ պարզվել է, որ նրան տրվել է զոհվածի կարգավիճակ՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Մ.Պ.-ն զինվորական ծառայության հետ բացարձակապես կապ չի ունեցել եւ մարտական գործողությունների մասնակից չի հանդիսացել: Զննված գործում առկա է եղել նաեւ Մ. Գ.-ի կողմից տրված տեղեկանք առ այն, որ Մ.Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, ինչը հակասում է քրեական գործում առկա այլ փաստական տվյալներին, մասնավորապես՝ դատավճռին: Ավելին. պարզվել է, որ 2002թ. հունիսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահի կողմից թիվ ՆՀ-1106 հրամանագրով Մ. Պ.-ն հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության եւ խիզախության համար հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով:

Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, այսինքն՝ որոնք առերեւույթ վկայում են Հ. Գ.-ի կողմից խուլիգանական դրդումներով եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Մ. Պ.-ին սպանելու եւ այդ իրողությունը թաքցնելու նպատակով մարտական գործողությունների ժամանակ վերջինիս զոհվելու մասին անձնական գործ կազմելու, պարգեւատրելու վերաբերյալ, 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որոշմամբ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով հարուցվել է վարույթ:

2018թ. հարուցված գործի նախաքննության եւ հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների, ինչպես նաեւ 1994թ. կայացված դատավճռի համադրված վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ այդ դատավճիռն օրինական եւ հիմնավոր չէ, քանի որ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված ապացույցները եւ, Հ. Գ.-ին դատապարտելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով, թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտում: ՀՀ Վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում ակնհայտ է դարձել, որ Մ. Պ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ դատաքննությունը կատարվել են ակնհայտ թերություններով ու քրեական դատավարական նորմերի խախտումներով:

Վերոնշյալ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով կայացված դատավճիռը ու եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բողոքի դատական քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:

դիտվել է 987 անգամ
Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու... Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեց... Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանո... Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և... Եգիպտոսում անցկացված ծրագրավորման ոլորտի հեղի... Լիահույս եմ, որ հայ-սիրիական հարաբերություննե... 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բ... 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հ... Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը ... Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը քնն... Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղ... Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» նախաձ... Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպք... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի... Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «C... Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգայ... Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչե... Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին Տասնյակ հասցեներում լույս չի լինի Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կ... Գողացված մեքենան հայտնաբերվել է
Ամենաընթերցվածը
website by Sargssyan