Ինչու չի կարելի քնել տնային կենդանիների հետ․ գիտնականներ
Գրեթե բոլոր կենդանիները փոխանցում են մի շարք վտանգավոր վարակներ: Նույնիսկ կատուները ճիճուներ և բազմաթիվ այլ վտանգավոր հիվանդությունների մանրէներ են կրում՝ տոքսոպլազմոս, սալմոնելոզ, տուբերկուլյոզի, տուլյարեմիա:
Տոքսոպլազման, օրինակ, հայտնվելով մարդկային օրգանիզմում, 50 տոկոսով ավելացնում է շիզոֆրենիայի զարգացման վտանգը, երբեմն հանգեցնում է կուրության։
Եվս մեկ հիվանդություն, որով կարելի է վարակվել կատուներից, ֆելինոզն է, որը զարգանում է կատվի ճանկերից վերքի մեջ թողած հետքից։ Վարակը արյան միջոցով հասնում է լիմֆատիկ հանգույցներին, այնուհետև հայտնվում արյան մեջ, ինչի արդյունքում մարմինը ամբողջովին վերքոտվում է։
Ուստի գիտնականները խորհուրդ չեն տալիս ընտանի կենդանիներին թողնել ձեր անձնական հիգիենայի տարածք, դա լինի անկողին, բազկաթոռ, անգամ բաղնիք: Հաճախ ընտանի կենդանի պահող բնակիչները իրենց սիրելի ընկերներին լողացնում են իրենց անձնական լոգարանում, դա շատ սխալ է: Անգամ, եթե հետո դուք ախտահանեք տարածքը, միևնույն է, դա կարող է ազդել Ձեր առողջության վրա:
Գիտնականները նկատել են, որ հաճախ մարդիկ, որոնք մինչ այդ չունեին ալերգիկ որևէ դրսևորումներ, երկար տարիներ տանը պահելով և իրենց անձնական տարածք թողնելով կենդանիներին, ունենում են այնպիսի ալերգիկ ռեակցիաներ, որոնք անբացատրելի են:
Ուստի միշտ պետք է պահպանել հիգիենայի կանոնները: