Մակրոնն ու Մբապեն՝ ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչին
Լիոնում տեղի ունեցավ ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչը ԱՄՆ-ի եւ Հոլանդիայի հավաքականների մասնակցությամբ։
Հանդիպմանը տրիբունայից հետեւեցին նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
2։0 հաշվով հաղթանակ տարավ ԱՄՆ-ի թիմը, որը պաշտպանեց 2015-ին Կանադայում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամերիկացիները չորրորդ անգամ են նվաճում գավաթը։