Արտակարգ դեպք Լոռու մարզում. 48-ամյա վարորդը Nissan-ով բախվել է «Զազո» կովին, կա վիրավոր. ոստիկանոթյունը պարզում է կովի տիրոջ ինքնությունը.
Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ 47-ամյա Արթուր Մ.-ն, իր վարած Nissan մակնիշի 18 ՍՕ 644 համարանիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է խոշոր եղջերավոր անասունի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Նոնա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Աղբյուրը հայտնում է, որ Ստեփանավանի ոստիկանները պարզում են, թե ով է «Զազո» կովի սեփականատերը: