Disney-ի աստղը մահացել է 20 տարեկանում
Ամերիկացի դերասան Քամերոն Բոյսը մահացել է կյանքի 21-րդ տարում: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով դերասանի ընտանիքին:
Նշվում է, որ երիտասարդը մահացել է քնի մեջ: Մահվան պատճառը եղել է երկարատև հիվանդության, որի դեմ պայքարել է դերասանը, նոպան:
Բոյսը ծնվել է 1999 թվականի մայիսի 28-ին: Նա հանրահայտ է դարձել «Հայելիներ» և «Համադասարանցիներ» ֆիլմերում իր դերակատարումներով, որտեղ խաղացել է Ադամ Սենդլերի հետ: Նա նաև նկարահանվել է «Ջեսի» և «Ժառանգորդներ» նախագծերում, որոնք դուրս են եկել Disney-ի ալիքով: