«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ։ Վրաստանում վթարված մեքենայում եղել է թույլատրվածից 3-ով ավելի մարդ, վարորդը քնել է ղեկին». Արսեն Թորոսյան
Նախնական տվյալով՝ Վրաստանում վթարված մեքենայում եղել է թույլատրվածից 3-ով ավելի մարդ, վարորդը քնել է ղեկին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։
Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։
Չգիտեմ՝ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»,- գրել է նա։