Դալասում ավելի քան 20 ոստիկաններ ենթարկվել են կարգապահական պատժի սոցցանցերում վիրավորական հրապարակումների համար
Դալասի ոստիկանությունը հայտնել է ավելի քան 20 սպայի նկատմամբ կարգապահական պատիժ կիրառելու մասին սոցցանցերում նրանց կողմից հրապարակված վիրավորական գրառումների համար, հաղորդում է ABC News-ը:
Նշվում է, որ պատժի պատճառը պրոֆեսիոնալ էթիկայի խախտումներն էին, որոնք նրանք թույլ էին տվել իրենց հրապարակումներում:
Մասնավորապես, նրանք կատարել են ծաղրական գրառումներ բողոքի ցույցերը ցրելու և անգամ ոստիկանների կրակոցների զոհերի վերաբերյալ:
Պատժի ենթարկված ոստիկաններից չորսը հեռացվել են աշխատանքից հրապարակումների «ծայրահեղական բովանդակության» համար:
Ընդհանուր առմամբ ստուգողները հայտնաբերել են ավելի քան 1000 հրապարակումներ սոցցանցերում, որոնք կատարվել են Դալասի նախկին կամ ներկայիս սպաների կողմից վերջին երկու տարիների ընթացքում:
Հետազոտությունն անցկացվել էր հազարավոր վիրավորական կամ ագրեսիվ հրապարակումներից հետո, որոնք արվել էին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ոստիկանների կողմից The Plain View Project ծրագրի շրջանակներում: