Կանադացի հանքափորները հայտնաբերել են հնագույն ծովային հրեշ
Լեթբրիջի մոտակայքում գտնվող ամոլիտի հանքի աշխատակիցներն անցած ամիս հայտնաբերել են մոզազավրի մնացորդներ, որն ապրել է դինոզավրերի դարաշրջանում շուրջ 70 միլիոն տարի առաջ, հաղորդում է MIGnews-ը:
Մոզազավրը գերիշխում էր ծովերում, երբ մոլորակի մեծ մասն օվկիանոս էր, ասել է Թիրելի Հնէաբանության Թագավորական թանգարանի ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Դեն Սպիվակը:
«Այն դեռեւս զգալի չափով գտնվում է ժայռի մեջ, սակայն, ըստ փաստի, թե ինչ ենք մենք տեսել նմանատիպ այլ կենդանիների մոտ, դա խոշոր ծովային սողուն է»,-ասել է Սպիվակը: «Այն մի փոքր նման է լողացող կոմոդյան վիշապի, հնարավոր է, ավելի սրածայր քթով»:
Հանքափորները, որոնք փնտրում էին ամոլիտ, որից կարելի է պատրաստել զարդեր, փորում էին Արջի Թաթ կոչվող տարածքի մոտ: Ծովային սողունների մեկ կամ երկու քարացուկ է հայտնաբերվում այդ տարածքում ամեն տարի, այդ իսկ պատճառով վերջին գտածոն անսպասելի չէր: Սակայն հազվադեպ է հանդիպում գրեթե ամբողջական կմախքի գտածոն:
Երբ հանքափորները հայտնաբերել են մոզազավրի քարացուկը, նրանք անմիջապես դադարեցրել են աշխատանքն ու զանգահարել Թիրելի Թագավորական թանգարանի հնէաբանական ուսումնասիրությունների կենտրոն, որը հայտնի է ավելի քան 130 000 քարացուկ պարունակող իր հավաքածուով: