Ջորդանի ցատկը. Նրբագեղ կատուն նվաճել է համացանցը
Հոյակապ Ջորջ մականունով հիմալայական կատուն նվաճել է համացանցը: Երկու օրում նրա մասին տեսանյութով կիսվել են մի քանի հազար մարդ:
Տեսանյութի կադրերից երևում է, որ Ջորջը իր տանը հաղթահարում է արգելափակոցը: Թաթերով հատակից հրում կատարելով՝ կենդանին ցատկում է ճաղերի վերին մասին և նրբագեղորեն վայրէջք կատարում հակառակ կողմում:
Reddit-ի օգտատերերը հիացած են ցատկի անսովոր ձևից և թողել են հսկայական քանակությամբ մեկնաբանություններ. «Ես չեմ կարող դադարել սա նայելուց», «Մայքլ Ջորդանի ցատկը», «Հիշեցնում է օլիմպիական մարմնամարզիկներին»:
Տեսանյութն՝ այստեղ: