Գրիզմանը մտադրություն չունի մարզվել «Աթլետիկոյի» հետ
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մտադրություն չունի Մադրիդի «Աթելտիկոյում» վերսկսել մարզումներն արձակուրդից հետո, հաղորդում է Marca-ն։
«Աթլետիկոյի» ղեկավարությունը 28-ամյա ֆուտբոլիստից պահանջել է հուլիսի 7-ին ներկայանալ ակումբային մարզաբազա եւ թիմակիցների հետ սկսել պատրաստվել նոր մրցաշրջանին, այլապես կտուգանեն նրան։
Հուլիսի 1-ից Գրիզմանի տրանսֆերային գինը «Աթլետիկոյի» հետ պայմանագրով 120 միլիոն եվրո, որը վճարելու դեպքում, «Բարսելոնան» կարող է միակողմանի խզել ֆուտբոլիստի պայմանագիրը։
Սպասվում է, որ Գրիզմանի տրանսֆերը տեղի կունենա հուլիսի 10-ին։