Բրիտանացի դեսպանը իր նամակներում Թրամփին անվանել է «անկարող». ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերրոքը իր նամակներում՝ հղված Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությանը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համարում է անկարող և անօգնական:
Տվյալ պնդումները հայտնվել են բրիտանական Daily Mail թերթի հոդվածում, ավելի ուշ բրիտանական կառավարությունում աղբյուրը հաստատել է CNN հեռուստաընկերության նամակների համապատասխանության իսկությունը: Նշվում է, որ դիվանագետը Թրամփին անվանել է «ոչ հմուտ», «անկարող» և «ոչ անվտանգ», ինչպես նաև պնդել է, որ ամերիկացի առաջնորդի կարիերան «կարող է խայտառակ կերպով ավարտվել»: Միաժամանակ նա Սպիտակ տան հակամարտությունները համեմատել է «դանակով ծեծկռտուքների» հետ:
Դեսպանն իր նամակներում կարծիք է հայտնել նաև Թրամփի վերընտրության վերաբերյալ՝ հնարավոր համարելով դեպքերի այդպիսի զարգացման հավանականությունը: