Ողբերգական ավտովթար Վրաստանում. հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ, 5 վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում:
Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին:
Այս պահին SHAMSHYAN.com-ը փորձում է համապատասխան կառույցներից պարզել ինքնավթար է, թե բախում, ինչպես նաև մահացածների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հաշվեկշռում և նրանք ընտանիք են, ովքեր այս գիշեր էին մեկնել Վրաստան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: