Մակրոնն ու Ռոուհանին կուսումնասիրեն միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու իր իրանցի գործընկեր Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են մինչեւ հուլիսի 15-ն ուսումնասիրել միջուկային գործարքի կողմերի հետ բանակցությունները վերսկսելու պայմանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի հայտարարությանը:
«Հանրապետության նախագահն իր իրանյան գործընկերոջ հետ կուսումնասիրի երկխոսությունը վերականգնելու պայմանները բոլոր կողմերի հետ մինչեւ հուլիսի 15-ը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Իրանը խորհրդարանը կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ, որը դուրս է եկել միջուկային գործարքից եւ ճնշում է գործադրում Թեհրանի վրա, կարելի է երկխոսել:
Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ հուլիսի 7-ից Իրանը մտադիր է հարստացնել ուրան 3.67 տոկոս մակարդակից բարձր, իսկ գործարքով նախատեսված էր առավելագույն 3.67 տոկոսի շեմը: Այժմ Իրանը կհարստացնի ուրանն այն մակարդակում, որում ճիշտ կհամարի: Ավելի ուշ Ռեյթեր գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ կիրակի Իրանը կարող է հայտարարել ուրանի հարստացման մակարդակի մինչեւ 5 տոկոս բարձրացման մասին: