Արգենտինայում մարդիկ օգտվել են ավտովթարից և կողոպտել բեռնատարը
Մի քանի տասնյակ արգենտինացիներ օգտվել են ավտովթարի հանգամանքից և խոզի միս են գողացել շրջված բեռնատարից։ Այդ մասին գրում է unian.net-ը։
Սառեցված միս տեղափոխող բեռնատարը շրջվել է Սանտա Ֆե քաղաքից ոչ հեռու։ Տեղացիները ակնթարթորեն սկսել են գողանալ միսը։ Վթարի մասին տեղեկությունը կարճ ժամանակում տարածվել է հարակից շրջաններում, այդ իսկ պատճառով նրանք, ովքեր մեքենա կամ մոտոցիկլետ են ունեցել միանգամից ժամանել են դեպքի վայր, որպեսզի հասցնեն միս վերցնել։ Իսկ հետիոտները միսը տարել են իրենց ուսերին։ Ոստիկանությունը չի շտապել դեպքի վայր, սակայն նույնիսկ իրավապահների ներկայությամբ կողոպուտը շարունակվել է։