Ֆրանսիայում ամուսնական զույգը դատի է տվել աղմկոտ աքլորին
Ֆրանսիայում մեկնարկել է աղմկոտ աքլորի գործով դատավարությունը: Ժան Լուի Բիրոնն ու Ժոել Անդրիուն դատի են տվել իրենց հարեւանի աղմկոտ աքլորին, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ Deutsche Welle-ի վրա հղումով:
Աքլորն ամեն առավոտ բարձր կանչում է՝ խանգարելով նրանց քունը:
Հարեւանները մեղադրանքն անհեթեթ են համարում, քանի որ աքլորն անսովոր ոչինչ չի անում եւ խանգարում է միայն նրանց:
Հուլիսի 4-ին նշանակված դատավարությանը հարեւանները չեն ներկայացել: Այժմ Ժան Լուի Բիրոնն ու Ժոել Անդրիուն 1000 եվրո են պահանջում իրենց հանգիստը խանգարելու համար: Դատարանը վերջնական որոշում կկայացնի սեպտեմբերի 5-ին: