Պայթյուն Ֆլորիդայում առեւտրի կենտրոնում. կան տուժածներ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում առեւտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը հայտնում են տուժածների մասին, հաղորդում է ABC News-ը:
Պայթյունը տեղի է ունեցել Ֆորտ-Լոդերդեյլ կուրորտային քաղաքում:
Տուժածների թիվը հասնում է 20-ի, նրանցից երկուսի վիճակը ծանր է: