«Դու այն ես, ինչ թողել ես քո հետեւում». Սիլվեսթր Ստալոնեն դարձավ 73 տարեկան
ոլիվուդյան հանրահայտ դերասան Սիլվեսթր Ստալոնեն այսօր՝ հուլիսի 6-ին, նշում է ծննդյան 73-ամյակը:
Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Միջոցառում՝ Քիթիի եւ Սթադի տանը» էրոտիկ կինոնկարն էր, որի համար դերասանը բավականին մեծ հոնորար է ստացել:
Սթալոնեն, սակայն, լայն ճանաչում ձեռք բերեց 1975 թ-ին՝ «Ռոքի» ֆիլմում նկարահանվելուց հետո, դե, իսկ, հանրահայտ Ռեմբոյի կերպարի մասին խոսելն ավելորդ է:
Իր կարիերայի ընթացքում հոլիվուդյան աստղը մի շարք պարգեւների է արժանացել, որոնց թվում են «Ոսկե Գլուբուս»-ն ու «Օսկար»-ին 3 անգամ առաջադրվելը:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հանրահայտ մտքերից մի քանիսը:
«Կյանքում հաղթում են նրանք, ովքեր լսում են իրենց սրտի խոսքին»:
«Հաջողությունը ձախողումը ղեկավարելու կարողությունն է»:
«Գործնական հարցերն ինձ համար զզվելի են: Նման դեպքերում կապվեք իմ «զզվելի» մենեջերի հետ»:
«Անցյալս բավականին ռեյտինգային է, այնպես որ`մեծ ակնկալիքներ ունեմ ապագայից»:
«Ես չափից դուրս շատ եմ հարգում կնոջը նրա հետ ամուսնանալու համար»:
«Ես ամենահարուստ, ամենատաղադավոր եւ ամենախելացի մարդը չեմ աշխարհում, բայց ես հաջողության եմ հասել իմ աշխատասիրության շնորհիվ»:
«Հագուստը անհատականության կերտման առաջին քայլն է»:
«Պետք է կարողանաս հոգիդ ցույց տալ, այլապես կվերածվես կահույքի մի մասի»:
«Դու այն ես, ինչ թողել ես քո հետեւում»:
«Ես հավատարիմ եմ իմ սրտին»: