«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել «Աթլետիկոյի» կիսապաշտպանին, եթե հեռանա Պոգբան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտան Սաուլ Նյիգեսին, եթե թիմից հեռանա աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, հաղորդում է Daily Express-ը։
Պոգբան հայտարարել է ակումբը փոխելու ցանկության մասին։ Նրա գործակալ Մինո Ռայոլան եւս հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը գիտեն Պոգբայի մտադրության մասին։ Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Ռեալը»։
24-ամյա Սաուլն անցած մրցաշրջանում «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը։ Տրանսֆերային գին է ամրագրված 150 միլիոն եվրո։