Սլովենիայում հայտնվել է Մելանյա Թրամփի «խայտառակ» փայտե քանդակը
ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի փայտե քանդակը հայտնվել է Սլովենիայում՝ նրա հայրենի Սևնիցայի արվարձանում, հայտնում է BBC Newsը:
Նշվում է, որ գաղափարի հեղինակը ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին է, որը քանդակը ստեղծելու համար վարձել է սղոցով փորագրելու վարպետ Ալես Զուպցևին:
Արդյունքում հայտնվել է Մելանյա Թրամփի փայտե պատկերը երկնագույն վերարկուով, որը նայում է Սավա գետի կողմը՝ ձեռքն ուղղած երկնքին:
Տեղացիները արձանն անվանել են «խայտառակություն» և հայտարարել, որ այն ամենևին նման չէ Մելանյա Թրամփին:
Գաղափարի հեղինակ Բրեդ Դաունին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է, որ այս քանդակով ցանկացել է «երկխոսություն անցկացնել», որը կառնչվի ԱՄՆ քաղաքական վիճակին:
Սևնիցան զբոսաշրջային քաղաքի է վերածվել 2016 թվականից, երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, իսկ քաղաքի նախկին բնակիչ Մելանյա Թրամփը՝ ԱՄՆ առաջին տիկինը: