Հսկա ծառն ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված
Հուլիսի 5-ին, ժամը 17:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հեռուստաաշտարակի մոտակայքում հսկա ծառն ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված եւ խոչընդոտում է երթեւեկությանը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են ծառը: