Երևանի «Տորպեդոյի» ռուսաստանցի եւ ճապոնացի նորեկները
Նորաստեղծ երեւանյան «Տորպեդոն» ձեռք է բերել ռուս դարպասապահ Անտոն Ցվետկովին, ճապոնացի ֆուտբոլիստներ Էյսուկե Մոհրիին, Ակիրա Յամազակիին և Շիբա Մասատույին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա Ցվետկովը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում, նաև Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», ներկայացրել է Ռուսաստանի Մ-17, Մ-19 հավաքականները, հրավիրվել է Մ-21 հավաքական:
Անտոն Ցվետկովի նախորդ ակումբը Լիտվայի առաջնության Բարձրագույն խմբում հանդես եկող «Պալանգան» էր:
25-ամյա պաշտպան Մոհրին Թաիլանդում, Լաոսում, Մալայզիայում և Մոնղոլիայում խաղալու փորձ ունի, իսկ 22-ամյա Յամազակին և 21-ամյա Մասատուն հանդես են եկել Ճապոնիայում: