Գերմանիան ջանքեր է գործադրում Իրանի հետ առեւտրի առաջին տրանզակցիաների համար
Գերմանիան գործադրում է բոլոր ջանքերը՝ Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական մեխանիզմով առաջին տրանզակցիաներն իրականացնելու համար։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռայներ Բրեուլը, տեղեկացրել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ եվրոպական արդյունաբերությունը շահագրգռված է, որպեսզի համակարգը միացվի մեխանիզմին, ինչը թույլ կտա շարունակել ԵՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտուրը՝ չնայած ԱՄՆ մտցրած կոշտ պատժամիջոցներին։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ստեղծած Instex-ը բարտերային առեւտրի մեխանիզմ է, որի նպատակն է ուղղակի ֆինանսական փոխանցումների կանխումը եվրոպական կողմում ներմուծողների եւ արտահանողների միջեւ հավասարակշռությունը կոմպենսացնելու ճանապարհով։