Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը համալրեց «Արարատը»
Երեւանի «Արարատի» կազմը համալրել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Եվգենի Մակեեւը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա կիսապաշտպանը 2007-2017-ին պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»:
Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում:
«Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Ֆուտբոլիստը թիմին կմիանա առաջիկա օրերին: