Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Գեւորգ Դանիելյան
Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հրապարակավ հնչեցնում եմ իմ դիրքորոշումը. այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ):
Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը: Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական»: