Մեկ ընդհանուր բջջային օպերատո՞ր. «Յուքոմն» ու «Բիլայնը» կմիաձուլվեն «Վիվա Սելլի՞ն». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կապի երկու օպերատորները, որոնցից մեկը գործում է «Յուքոմ», մյուսը «Բիլայն» ապրանքանիշի տակ, բանակցում են «ՄՏՍ Արմենիա» ընկերության հետ՝ «Վիվա Սելլ» ապրանքանիշ, որի նպատակը նրանց միաձուլումն է «ՄՏՍ Արմենիային»:
Ըստ մեր աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք բջջային կապի օպերատորի լիցենզիա ստացած «Վիվա Սելլը» այնպիսի արտոնություններ է ունեցել, որ կարողացել է գերիշխող դիրքի հասնել բջջային կապի շուկայում, և հիմա նրա մրցակիցները չեն կարողանում դիմանալ այդ մրցակցությանը:
Եթե կառավարությունը չմիջամտի և հակամենաշնորհային քայլեր չձեռնարկի, ապա բջջային կապի ոլորտը կհայտնվի «Վիվա Սելլի» միանձնյա տիրապետության տակ՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: