ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը». միայն հունիս ամսին՝ 26 գործուղում. «Փաստ»
««Փաստ» թերթն իր ուսումնասիրությունն է կատարել և պարզել, որ միայն հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով:
Ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը», հունիսի 4-7-ը՝ Բելգրադ, հունիսի 5-8-ը՝ Բիշքեկ և Թբիլիսի, հունիսի 8-10-ը՝ Նուր-Սուլթան, հունիսի 10-12-ը՝ Մոսկվա, հունիսի 12-15-ը՝ Ուլան Բատոր, հունիսի 13-15-ը՝ Փարիզ, հունիսի 19-23-ը, հունիսի 20-22-ը՝ Բեռն, հունիսի 23-29-ը Ստրասբուրգ, հունիսի 22- 29-ը Լուսակա (Զամբիայի Հանրապետություն) և Արաբական Միացյալ էմիրություններ, հունիսի 30-ից հուլիսի-2-ը՝ Դուբայ, հունիսի 24-26-ը՝ Կոպենհագեն, հունիսի 24-28-ը Տոկիո, հունիսի 27-28-ը՝ Մոսկվա, հունիսի 26-27-ը՝ Հռոմ, հունիսի 24-25-ը Մադրիդ, հունիսի 26-27-ը՝ Լիսաբոն, հունիսի 26-28-ը՝ Հելսինկի, հունիսի 27-28-ը Մոսկվա, հունիսի 25-ին՝ Բուխարեստ, հունիսի 26-27-ը՝ Սոֆիա, հունիսի 27-29-ը Ցյուրիխ, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Բրյուսել, հունիսի 30-ից հուլիսի 2-ը՝ Բրատիսլավա, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Մոսկվա:
Այս ցուցակի ֆոնին ուշագրավ է հիշել, որ բոլորովին վերջերս Կառավարությունն Աժ-ին իր պահուստային ֆոնդից հավելյալ գումար հատկացրեց, որովհետև ԱԺ-ն, դեռևս տարվա կեսը չանցած, այս տարվա գործուղումների բյուջեն արդեն սպառել էր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: