Apple-ը կշտկի MacBook-ի գլխավոր թերություններից մեկը
Apple-ը մտադիր է իր հաջորդ մոդելներում շտկել MacBook-ի գլխավոր թերություններից մեկը: Նոութբուքերի իր նոր մոդելներում Apple-ը ստեղնաշարի աշխատանքի նոր մեխանիզմ կօգտագործի, որը կփոխարինի «թիթեռնիկի» մեխանիզմին: Վերջինս քննադատել էին օգտատերերը, հաղորդում է 9to5Mac-ը հղում անելով KGI վերլուծաբան Մին-Չի Կուոյին:
MacBook Pro-ն նոր ստեղնաշար կստանա 2020 թականին: Ստեղնաշարի ամրացման համար ապակեպլաստ կօգտագործվի, հաղորդում է RG-ը
Թարմացված երրորդ սերնդի «թիթեռնիկը» պետք է լուծի ստեղնաշարի խնդիրը. հաճախ ստեղնաշարի մեջ կեղտի կտորներ էին հայտնվում, որոնք գրեթե անհնար էր լինում հանելը: