Ձեռք բերվեցին համատեղ աշխատանքի պայմանավորվածություններ․ Արման Թաթոյանը՝ ԱՄՆ այցի մասին
Լոս Անջելես իմ ու Արցախի գործընկերոջս համատեղ աշխատանքային այցի երկրորդ մասում ամրապնդվեցին կապերը հայկական սփյուռքի կազմակերպությունների եւ ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ, ձեռք բերվեցին համատեղ աշխատանքի կոնկրետ պայմանավորվածություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Տեղի ունեցավ կարեւոր ընդունելություն ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ Գլխավոր Հյուպատոս Արմեն Բայբուրթյանի բարձր մակարդակով կազմակերպմամբ։
Տեղի ունեցավ կարեւոր քննարկում Հայ դատի Արեւմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։
Այցը կազմակերպվել էր ԱՄՆ Հայ իրավաբանների միության կողմից, որի հետ առաջիկայում կիրականացվեն ծրագրեր։ Մեծ երախտագիտությունս եմ հայտնում ԱՄՆ-ում Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի բոլոր անդամներին, ովքեր ամենօրյա անկեղծ ու սրտացավ աշխատանք են տանում Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման, նրանց պաշտպանության ուղղությամբ։ Նույն փրախտագիտությունս բոլոր մյուս մեր հայրենակիցներին»,-նշել է նա: