Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
«Սահամանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը տեսել եք հայտարարության տեքստում», - նշեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ խնդիր չի տեսնում, եւ եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:
Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, նա պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, գործեր ենք մակագրում, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում, այսպես»։
Հարցին՝ այնուամենայնիվ, ինքը ՍԴ դատավո՞ր է, թե՞ անդամ, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ես Սահմանադրական դատարանի նախագահն եմ»։
Նա նաեւ հավելեց, որ հրաժարական չի պատրաստվում տալ։
ՍԴ նախագահը նաեւ նշեց՝ «ՍԴ անդամ» եւ «ՍԴ դատավոր» հասկացությունների մեջ տարբերություն չկա, թեպետ դա եւս մի օր կարող է դառնալ ՍԴ քննության առարկա: