«Գոլդեն Փելես» հյուրանոցը դեռ պատկանում է Ավետիսյանների ընտանիքին. Իրենք են որոշել, որ չգործի. Նարեկ Բաբայան
ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը գտնվում է Ծաղկաձորում թալանված չէ, եւ աղբավայրի վերածվելու վտանգ չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, նշելով, որ մամուլում տարածված այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում.
«Հյուրանոցը դեռեւս պատկանում է Ավետիսյանների ընտանիքին։ Մենք արդեն շրջանառում ենք Կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի որպես նվեր։ Քանի որ սեփականատերը Ավետիսյաններն են, նրանք են որոշել, որ իրենց դեպքում ավելի նպատակահարմար է, որ չգործի հյուրանոցը»,- ասաց Բաբայանը։