Գեղարքունիքի մարզի բոլոր կոյուղաջրերը լցվում են Սևան, բայց ջուրը պիտանի է խմելու համար. Նախարար (Տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևան, իսկ մաքրման երեք կայանները միայն մաքրման մեխանիկական աշխատանք են կատարում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Գլոբալ տաքացումը, ջերմաստիճանը, վատ բնակլիմայական պայմանները նույնպես գործոններ են, որոնք ազդում են լճի վրա: Բայկալ լճում և Սև ծովում նույնպես կապտականաչ ջրիմուռներ կան: Սակայն նույնիսկ այս վիճակում Սևանա լճի ջուրը պիտանի է խմելու համար»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ Սևան ազգային պարկի տնօրենը խմեց ջուր Սևանա լճից և հայտնվեց հիվանդանոցում, նախարարն ասաց. «Ինչքան ես գիտեմ, չի հայտնվել: Ինֆորմացիոն հոսքերով միգուցե այդպես էր, բայց չեմ կարող ասել, կարծում եմ՝ չի հայտնվել»: