Կառավարությանը շատ փող է պետք. Ջրի դիմաց 100 տոկոսանոց գանձում գյուղացիներից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ջրային ոլորտի խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել:
Պապիկյանը պահանջել է ապահովել գյուղացիներին մատակարարված ջրի դիմաց 100-տոկոսանոց գանձում և սպառնացել, որ նրանք, ովքեր կթերանան և չեն ապահովի այդ ցուցանիշը, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Երբ ներկաներից մեկն ասել է, թե հայ գյուղացիները վճարունակ չեն և կարող են ըմբոստանալ, Պապիկյանը պատասխանել է, որ գյուղացիները չեն կարող ըմբոստանալ իրենց ընտրած կառավարության դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: