Նոր խոշոր ներդրումային ծրագիր. դրա հետևում կանգնած է Գագիկ Խաչատրյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Այս տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել էր «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ և քննարկել մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները:
Մեզ հայտնի դարձավ, որ հուլիսի 10-ին «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը կհայտարարի իր նոր ներդրումային ծրագրի մեկնարկի մասին: Այդ նեդրումային ծրագրի հետևում կանգնած է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա ֆինանսական ռեսուրսները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: